Կայքը Պատրաստման Փուլում է

ԲՆԱԿԱՆ ՔԱՐԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՉԱՓԱԳՐՈՒՄ
ԱՌԱՔՈՒՄ
ՏԵՂԱԴՐՈՒՄ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Գրանիտ Ավենյու» ընկերությունը արտերկրից ներկրում է ՝ գրանիտի, մարմարի, օնիքսի, տրավերտինի և այլ էկզոտիկ քարերի լայն տեսականի: Մենք իրականացնում ենք նաև քարերի մշակումը, արտադրական բոլոր ծառայություններ և տեղադրման աշխատանքները: Քարերի վերամշակումը իրականացվում է եվրոպական ժամանակակից հաստոցներով և սարքավորումներով :Բնական քարերի գունային գամմայի համադրությունը, ճարտարապետական հետաքրքիր լուծումները յուրօրինակ կդարձնեն շինությունը, կընդգծեն Ձեր ինքնատիպությունը: Դրանք հարմար են նաև ինտերիերում` հեշտ են մաքրվում, առանձնապես խնամք չեն պահանջում, ջերմային հարվածների նկատմամբ կայուն են, ամուր և կարող են ծառայել հարյուրամյակներ: Բնական քարերը եղել և մնում են շինությունների համար ամենաամուր հիմքը, որն իր ձևավորումներով ու լուծումներով բնորոշում է շինության ժամանակաշրջանը, բնավորությունը և գեղագիտական ոճը:
ՊՈՐՏՖՈԼԻՈ
ՄԱՐՄԱՐ
Մարմարը միշտ հոմանիշ է եղել էլեգանտությանը, հեղինակությանը և գեղեցկությանը: Մարմարները ծնվում են ջրի մեջ ՝ կալցիումի կարբոնատի նստվածքների հանքավայրերից: Օգտագործվում է պատերի և հատակների ծածկապատման նախագծերում, մարմարը կարող է օգտագործվել նաև խոհանոցի և լոգարանի տարբեր հատվածների ծածկապատման և իրերի պատրաստման ժամանակ:
ԳՐԱՆԻՏ
Գրանիտը հրաբխային քար է, որը սառչում է երկրի ընդերքում, հարուստ է քվարցով, ինչը այն դարձնում է փայլուն: Գրանիտի դանդաղ ձևավորումը դարձնում է քարը ծայրաստիճան կոշտ: Այն ընդհանրապես ծակոտկեն չէ, ինչպես նաև դիմացկուն է թթուների մեծ մասի ազդեցության դեպքում, որոնք պարունակվում են տան մաքրող միջոցներում և սննդամթերքներում, գրանիտը հանդիսանում է լավագույն ընտրությունը խոհանոցային սեղաներեսների, ներքին և արտաքին հատակների, ինչպես նաև պատերի ծածկույթների համար:
ԷԿԶՈՏԻԿ ՔԱՐԵՐ
Մեր մոտ դուք կարող եք գտնել Էկզոտիկ քարերի տեսականի, ինչպիսիք են օնիքսը, կալցիտները, տրավերտինը և այլն: Այս բոլոր քարերը օգտագործվում են ինտերիերի բոլոր հատվածներում որպես` պատերի դեկորատիվ էլեմենտներ , լուսավորվող դետալներ, սեղաներեսներ, աստիճաններ, պատուհանագոգեր և այլ: